Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

«Իմ հոգին զոյգ յենարաններ ունի - ԱՍՏՈՒԱԾ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ»

«Իմ հոգին զոյգ յենարաններ ունի - ԱՍՏՈՒԱԾ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ»
22.02.2013 | 13:12

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի «Գրական երկեր» գրքի շնորհանդեսը։ Ժողովածուն կազմել և ծանոթագրել է պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանը։ Գրքում տեղ են գտել Նժդեհի հայրենասիրական, իմաստասիրական, քնարական ստեղծագործությունները, ասույթները։
Հանդիսությունը վարող պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ներկայացվող գիրքը համարեց աննախադեպ իրադարձություն։ Իր ծավալուն գրախոսականում գիտնականը մանրամասն վերլուծեց ժողովածուն, նկարագրեց գրողի ապրած ժամանակաշրջանը, զուգահեռ անցկացրեց Նժդեհի, Ռ. Պատկանյանի, Սիամանթոյի, Հ. Թումանյանի, Չարենցի և այլոց գրական ժառանգության, նրանց աշխարհայացքների միջև։ Բանախոսն ըստ արժանվույն գնահատեց Ռ. Համբարձումյանի կատարած աշխատանքը։ Շնորհանդեսը եզրափակվեց Դանիել Երաժշտի խոսքով։ Նա լուսաբանեց այն դրվագները, որտեղ Նժդեհն անդրադառնում է երաժշտությանը։ Վերջում Երաժիշտը ներկայացրեց իր հորինած «Սպարապետ Նժդեհ» երգի համերգային տեսագրությունը։
Նժդեհի հիշյալ գիրքը մեծ նվեր է ու պատգամ հատկապես երիտասարդությանը։


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5625

Մեկնաբանություններ